Թուրքիայի արևմտյան Ալիագա քաղաքի Tüpraş նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել։
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում ձեռնարկության նավթի ջեռուցման վառարանում և հանգեցրել է հրդեհի, հաղորդում է A-haber հեռուստաալիքը։
Պայթյունի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Արտակարգ պատահարի պատճառը պարզվում է։ Հրդեհի վայր են ուղարկվել քաղաքի և Իզմիր նահանգի հրշեջ ստորաբաժանումները, որտեղ վարչականորեն ներառված է Ալիագան։