72 ժամ լույս չլինելու դեպքը մեր ժամանակ չէր կ...

Քննարկվում է այս պահին՝ չեմ կարող ասել, դատի տալու ենք, թե ոչ, բայց նշում եմ, որ եթե չեղան արագ պաշտոնանկություններ, ուրեմն կամ իրեն խաբել են, կամ ինքն է խաբում, երրորդ տարբերակ, կարծում եմ` չկա: Ինձ համար հայցով դիմելը շատ ավելի փոքր նշանակություն ունի, քան իմ ժողովրդի համար իրականությունն իմանալը: Եթե ժողովրդի աչքերը բաց է՝ ամեն ինչ տեսնում է, ասեմ, որ շատ ներողություն, բայց սա առաջին դեպքը չէ՝ մանիպուլացնելու ու ժողովրդին մոլորեցնելու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է գնալ իրավական ճանապարհով՝ երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանի արած հայտարարության դեմ, այն մասին, որ «չկա մի ընտանիք, որից ՀԷՑ-ը գողություն արած չի եղել»:

Անդրադառնալով Էրեբունի վարչական շրջանում ձմռան պայմաններում 72 ժամ լույս չունենալու և ներկայիս ՀԷՑ-ի կառավարումն արագ է լուծել խնդիրը՝ Ղազինյանը նշեց, որ 2024 թվականին ունեցել է մեծ վթար-հրդեհ, որի ժամանակ ալտերնատիվ մալուխներով սնում են իրականացրել, հենց տեսել են, որ ենթակայանը էլ չի կարող ու բեռը շատացել է, ամենաշատը՝ 2-3 ժամով անջատել են, բայց իր խոսքով՝ չի եղել այնպիսի դեպք՝ համենայն դեպս իր պրակտիկայի ընթացքում, որ այդքան երկար ժամանակով հոսանքազրկումներ լինեն. «Մենք պետք է շնորհակալ լինենք ՀԷՑ-ի այն անձնակազմին, ովքեր այնտեղ գիշեր ցերեկ աշխատել են, բայց եթե լիներ այն ժամանակվա կառավարումը, ՀԷՑ-ի անձնակազմը հաստատ այդքան երկար չէր աշխատի: Ես միշտ ասել եմ, որ իրենք ունեն Սամվել Կարապետյանից վախ, իրենք փորձել են բոլոր հնարավոր և անհնար ճանապարհերով մարդուն փչացնել՝ չի ստացվել: Սամվել Կարապետյանի ռեյտինգը՝ հակառակը, բարձրանում է, իրենք էլ սկսում են մարտ առանց կանոնների՝ 100 տոկոսանոց ստերի տարածում»: