5 տարի անց հրապարակված չէ 44-օրյայի զnհերի ան...

Պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի անվանական ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է զոհերի իրական թիվը։

Գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքը և հետևանքները ծածկադմփոց անելու համառ ջանքերի շրջանակներում Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հրապարակել է այդ պատերազմի զոհերի թվի  մասին «տեղեկատվություն»։

Հիշեցնեմ, որ մինչ այսօր, պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի ԱՆՎԱՆԱԿԱՆ ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է զոհերի իրական թիվը, ինչպես նաև փորձում է ջնջել իրենց պատճառով եկած նման աղետալի պատերազմի մասին մեր հիշողությունները՝ զոհերին անդեմ դարձնելով եւ վերածելով լոկ վիճակագրության։

Աստված բոլոր զոհվածների հոգիներին փրկություն շնորհի։

Փառքդ շատ, հայ զինվոր։

Ոչ ոք չի մոռացվելու։

Ոչինչ չի մոռացվելու»,- գրել է Աշոտյանը։