2026 թվականի աշնանը 46 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Եկող տարի աշնանը մենք տեղական ինքնակառավարման մարմինների մեծ ընտրություններ ունենք: Այս պահի պլանավորմամբ՝ 46 համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ»,-ասաց Հովակիմյանը:
Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ, Կոտայքի մարզի Արզնի համայնքներում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու մեծամասնական ընտրակարգով:
Նա թվարկեց մարզկենտրոնները, որտեղ համամասնական ընտրակարգով տեղի են ունենալու ընտրություններ՝ Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր և Իջևան: Համայնքներն են՝ Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սևան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան և Նոյեմբերյան:
ՏԻՄ ընտրությունների համար ԿԸՀ-ն սահմանել է 3 օր՝ սեպտեմբերի վերջին կիրակին, հոկտեմբերի վերջին կիրակին և նոյեմբերի վերջին կիրակին:



