Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782,832, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44,946-ով կամ 6.1%-ով: