2023 թվականի հոկտեմբերից ի վեր Լիբանանում շու...

Լիբանանում առնվազն 241 բուժաշխատող է զոհվել Իսրայելի և շիական «Հըզբոլլահի» միջև անցած տարվա հոկտեմբերից սկսված մարտերի հետևանքով։ Նման տվյալներ են բերված Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) զեկույցում։

«2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր 158 հարձակում է տեղի ունեցել առողջապահական հաստատությունների վրա, որոնց հետևանքով 241 բուժաշխատող է զոհվել, ևս 292-ը՝ վիրավորվել իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս», – նշվում է փաստաթղթում։

Միայն 2024 թվականի հոկտեմբերի կեսերից ի վեր 86 նման հարձակում է գրանցվել։ Զոհվել է 180 մարդ, եւս 213 մարդ վիրավորվել է։