2022-ի սեպտեմբերին բյուջե վճարված եկամտային հ...

Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին 348 միլիարդ 790 միլիոն դրամի եկամտային հարկ է վճարվել պետական բյուջե։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակումից:

Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9․6% է։ Միայն սեպտեմբերին պետական բյուջե է վճարվել 42 միլիարդ 397 միլիոն դրամ եկամտային հարկ: