2020 թվականի հունվարից կբարձրանա խնամքի հինգ...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եկող տարվա ընթացքում սպասվող նորության մասին:

Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թվականի հունվարից կբարձրացվի երեխաների շուրջօրյա խնամքի հինգ հաստատությունների, հատուկ և ընդհանուր տիպի տուն-ինտերնատների ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը 5-94 տոկոսով։

Աշխատավարձերի միջին աճը կկազմի շուրջ 30 տոկոս։