2020-ին ակնկալում ենք նոր ավիաընկերություններ...

2018 թվականի համեմատությամբ 2019-ին Սևանի մակարդակը 6 սմ-ով ավելի է, ինչը կազմում է մոտ 13 մլն խմ ջուր։

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարը նշեց, որ ջրի դիմաց հավաքագրումները նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել են 840 մլն դրամ, իսկ մինչև տարեվերջ ակնկալում են, որ այդ թիվը կհասնի 1 մլրդ դրամի:

Ինչ վերաբերվում է  այլընտրանքային էներգետիկայի աղբյուրին, Պապիկյանը նշեց.

«Կառավարությունը պարտավոր է մեր երկիր ներմուծվող էներգետիկ ռեսուրսները բալանսավորել: Սուվերեն երկրի յուրաքանչյուր իշխանություն պետք է քայլեր ձեռնարկի, որ կարողանա իր երկիր ներգրավել ավելի էժան էներգակիրներ՝ դիզվառելիք և բենզին: Եթե Ղազախստանը հնարավորություն ունի մեզ տրամադրել վառելիք, որը մատչելի է մեզ համար, ինչո՞ւ հնարավորություն չստեղծենք Հայաստանում գտնվող կազմակերպության համար, որ հավասար ներկրում կարողանան ապահովել: Դա մեր անելիքն է, պարտքը, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է»։

Խոսելով ավիացիայի ոլորտի մասին, նախարարը նշեց. «2020-ին ակնկալում ենք արդեն իսկ հայտ ներկայացրած նոր ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա: Խոսքը վերաբերում է AirBaltic-ի, «Տրանս Ֆրանս»-ի ընկերությունները մասին է, իսկ «VizzAir-ի մասին ասվել է»։