2 մլրդ դրամի արտոնություն՝ Ալեքսանյանների ընտ...

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, մեկ ամսվա ընթացքում Կառավարությունից երկրորդ անգամ է արտոնություն ստանում։ Factor.am-ը Կառավարության նախագծերի ուսումնասիրությունից պարզեց, որ Ալեքսանյաններին պատկանող ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Լեքս Տոբակո Քոմփանի» ընկերությունը պատրաստվում է հումք ներկրել և Կառավարությունից ակնկալում է մաքսատուրքից ազատում։

Նախատեսվում է իրականացնել 32․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 4․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2 մլրդ դրամ։ Ընկերությունն ունի 258 աշխատատեղ՝ 311 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 333-ի՝ 390 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am