Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանում 20 տարի առաջ 603 հազար աշակերտ կար, այժմ ընդհանուր առմամբ կա 370 հազար աշակերտ, և եթե հանենք 5 տարեկաններին և11 ու 12 դասարանի աշակերտներին, ապա մնում է 300 հազար երեխա:
«Այդ տարիների ընթացքում աշակերտների թիվը կրճատվել է գրեթե 2 անգամ: 20 տարի առաջ դասատուների թիվը հասնում էր 62 հազարի: Անցած տարի գրանցվել է ընդամենը 31.200: Ընդ որում, շրջանավարտների թիվը եղել է 58 հազար, և դարձել է 25 հազար: 20 տարի առաջ Հայաստանի յուրաքանչյուր 1000 բնակչի համար ծնվել է 24 երեխա, իսկ այժմ այդ թիվն ուղիղ երկու անգամ կրճատվել է»,- շեշտեց նա:



