16 բնակավայրերում ձյուն է տեղում. Աբովյանում...

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Աբովյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: