15 տարի է` նույն պլանն ենք քննարկում․ Ադրբեջա...

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, ասել է․ «Մեր միջև բավականին լուրջ տարաձայնություններ են մնում: Ընդհանուր առմամբ, քննարկում ենք նույն առաջարկությունները: 15 տարի է` տեսնում ենք նույն գաղափարները, նույն խաղաղ պլանը»։ Այս մասին հայտնում է  MInval.az-ը:

Նախարարը նշել է, որ ինտենսիվ բանակցել են, և համանախագահները հավելյալ փաստաթղթեր են տրամադրել ավելի բովանդակալից բանակցությունների համար:

«Մանրամասնությունների վերաբերյալ կային որոշ տարաձայնություններ, բայց, ինչպես ասում են, ամենակարևորը հենց մանրամասնություններն են: Հասկանում ենք, որ հարկավոր է ավելի մեծ քաղաքական կամք ցուցաբերել: Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրին կամ խաղաղ պայմանագրին հասնելուն»,- նշել է նա։