
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին և դիտարկումներ արեց: Նա նշեց, որ եթերը պատահական չի վերնագրել 100 փուստ կառավության մասին, քանի որ հենց երեկ հանրային բուռն քննարկումների արդյունքները փաստեցին, որ վարչապետ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերը մեծամասամբ անլուրջ, տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին:
«Այդ 100 փաստերի մեջ ընդամենը 1 արտաքին քաղաքական անդրադարձ է եղել, այսինքն՝ վարչապետն ու ՀՀ կառավաությունը, որոնք պատասխանատու ենք Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության համար, իրենց ողջ գիտաֆանտաստիկ, ստեղծագործական ներուժով կարողացել են մեզ հրամցնել ընդամենը 1 փաստ արտաքին քաղաքականությունից: Խոսքը Եվրամիության կողմից այս տարվա համար լրացուցից հատկացված 35 մլն եվրոյի մասին է: Իհարկե, զավեշտ է, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ չկան ձեռքբերումներ կապված Ռուսատանի, Իրանի, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների մասին:
Պակաս զավեշտալի չէր Արցախյան խնդրի անդրադարձը, երբ նա հիշատակեց իրենց՝ իբև թե հաջողությունները, դրանք են՝ Կառավարությունը կարողացել է Արցախում դիտորդական առաքելություն ֆինանսավորել իրենց սպասարկող ՀԿ-ներին, իր հանրահավաքը Ստեփանակերտում: Վարչապետը գեթ մեկ անգամ չանդրադարձավ իր հիմնական խոստմանը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն»,- ասաց Աշոտյանը:
Նա անդրադարձավ նաև վարչապետի մատնանշած տնտեսական ցուցանիշներին.
«Նիկոլ Փաշինյանը հիշատակեց համաշխարհային տնտեսական ֆորումի հերթական հրապարակումը, որը անդրադառնում էր տուրիզմի զարգացման համաշխարհային վարկանիշներին, և ասաց, որ Հայաստանը 5 հորիզոնական առաջ է անցել: Չեմ զլացել և նայել եմ այդ ֆորումի վերջին 3 զեկուցները՝ 2019-ի, 2017-ի և 2015-ի, հայտանաբերեցի, որ 5 հորիզոնականով մեր առաջընթացը իրականում տեղի է ունեցել նաև 2017 թվականին՝ 2015-ի նկատմամբ: Այսինքն՝ Հայաստանը առանց Նիկոլ Փաշինայնի էլ 5 հորիզոնականով ամեն զեկույցում առաջ էր գնում: Սա հրամցնել որպես իրենց ձեռքբերում, պարզապես ծիծաղելի է, քանի որ այդպիսի ձեռքբերում ուներ նաև նախորդ կառավարությունը»,- հայտնեց ՀՀԿ փոխնախագահը: