100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուս...

Հանրապետությունում մոտ 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատանքն ու աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում, բանկերի սեւ ցուցակներում էլ այդպես  տեղավորվել, մնացել են:

Մենք այդ մարդկանց հարց ենք տալիս՝ ժողովուրդ ջան, մինչեւ ե՞րբ եք սեւ ցուցակներում մնալու: Բազմաթիվ ծրագրեր կան, այդ թվում սոցիալական, որոնցից չեք կարողանում օգտվել: Ինչո՞ւ չեք գալիս երեւացող դաշտ: Նրանք խնդիրներ են բարձրացնում, որ երբ իրենք գալիս են ոչ ստվերային դաշտ, իրենց ամբողջ աշխատավարձերը բռնագանձվում են: Եվ մենք հիմա մտածում ենք ստեղծել մեխանիզմ»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ իրենք եկել են եզրակացության, որ այդ մեխանիզմը չպետք է վերաբերի վերջին 3 տարիներին նման իրավիճակում հայտնված մարդկանց, որովհետեւ դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում:

«Սա կվերաբերի 3 տարի եւ դրանից առաջ նման իրավիճակում հայտնված մարդկանց: Մենք կփորձենք աջակցել, այդ թվում բռնագանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել, որոնք կլինեն  այնպիսին, որ երբ քաղաքացին կշռի,  ինքը գա եզրակացության, որ ավելի ձեռնտու է գնալ, բոլոր բանկային պարտավորությունները որոշակի գրաֆիկով մարել, որովհետեւ կառավարությունն աջակցում է եւ այդ շեմերը բռնագանձվող գումարների նվազեցնում է եւ դուրս գալ այդ սեւ ցուցակների տրամաբանությունից, վերադառնալ նորմալ հարաբերությունների»,-ասաց վարչապետը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեցոր նախագիծը վերաբերելու է 100 հազարից մինչեւ 1 մլն դրամ վարկային պարտավորություններ ունեցողներինորոնց թիվը էլի փոքր չէ՝ 204 հազար է: «Մենք պարզել ենքոր նրանց ավելի քան 81 տոկոսը ֆորմալ զբաղված չենԱյսինքն այս նխագծով մի կողմից աշխատաշուկա կուղղորդենքմյուս կողմից հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունըՈրոշակի մեխանիզմի շուրջ քննարկումներ ունենքոր մի կողմից ԴԱՀԿ-ի բռնագանձման տոկոսն իջեցնենքմյուս կողմից այնպիսի ուղերձ հղենքոր քաղաքացին պետք է աշխատի եւ իր աշխատանքով փակի այդ պարտքըԴա իր եկամտահարկի որոշակի ուղղորդման մեխանիզմով է հնարավոր իրականացնել»: