Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն` հունիսի 20-ի, լույս 21-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժ կիրառած 10 իրավապահի լիազորությունները դադարեցվել են:
Հայտարարության համաձայն` նրանցից երկուսի գործողություններում հայտնաբերվել են քրեական հանցագործության տարրեր, նախապատրաստվել են համապատասխան նյութեր և ուղարկվել գլխավոր դատախազություն:
Անցկացվում է հետաքննություն:



