11 տարեկանից գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին...

Հայկական արմատներով հայտնի ամերիկահայ երգչուհի Շերլին Սարգսյանն (Շերը) անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին:

«11 տարեկանից գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր գրեթե 2 մլն հայի խոշտանգել ու սպանել են: Այդ մասին գիտեն նաև Հայաստանում: Թուրքիայի զինվորները դեռ արյան ծարավ են: Այժմ նրանք ցեղասպանություն կգործեն քրդերի նկատմամբ, Թրամփի օրհնությամբ»,-երգչուհին այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: