Եթե կապիտուլյանտ Նիկոլը շարունակի ղեկավարել՝...

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Անհողը սեփական դավաճանությունը հիմա էլ քողարկում է պատմական և իրական Հայաստանների տարբերության թեզն առաջ տանելով...։

Իրականում խնդիրը մեր մեջ չէ, այլ Ադրբեջանի և Թուրքիայի, որոնց ղեկավարներին կապիտուլյանտը քծնում է և նվաստացնում է հայ ժողովրդին...։

Ադրբեջանի և Թուրքիայի համար ոչ միայն պատմական, այլև իրական Հայաստան գոյություն չունի և նրանք թքած ունեն Նիկոլի կողմից առաջ բերվող բոլոր խաղաղասիրական քայլերի և կոչերի վրա...։

Ադրբեջանն իրական Հայաստանը ներկայացնում է որպես Արևմտյան Ադրբեջան և որքան Նիկոլը Բաքվից հնչող սպառնալիքների ֆոնին խաղաղությունից է խոսում, այդքան Ադրբեջանը դա ընկալում է որպես վախ և լկտիանում է...։

Նիկոլը դիտավորյալ Տավուշի մարզի 4 գյուղերը ճանաչելով Ադրբեջանի մաս հրահրում է Բաքվին և լեգիտիմացնում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա...։

Եթե կապիտուլյանտ Նիկոլը շարունակի ղեկավարել Հայաստանն ընդամենը 5֊6 ամսից Հայաստան չի լինի...։

Բաքուն և Անկարան չեն ճանաչում իրական Հայաստանն ու նրա սահմանները և առաջնորդվում են սեփական ծրագրերով, որտեղ Հայաստան ՉԿԱ...։

Նիկոլը շատ լավ գիտի այս ամենը ու որևէ երաշխիք չի տալիս, որ իր հակահայ ծրագրերից հետո Հայաստանը լինելու է` փաստորեն խաղալով հօգուտ թուրքերի...»։