Եթե նման բան աներ իմ խմբագրության լրագրողը, բ...

YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե իմ խմբագրությունում աշխատող լրագրողն իրեն թույլ տար, անգամ իր անձնական յութուբյան ալիքի եթերով Հայ Առաքելական Եկեղեցու սրբազանին մեղադրել, վիրավորել, փորձեր վարկաբեկել, վստահեցնում եմ՝ չէի թողնի որ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն։ Նրա քիթ ու մռութին կտայի ինքս։ Լուրջ եմ ասում»։