«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն...

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների  ապահովման համար մրցույթ։

Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա:

Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների կատարումը, ինչպես նաև ապահովի բարեկարգման կանոնների պահանջները:

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա բացահանքերում պայթեցված ժայռային ապարների բարձման և տեղափոխման աշխատանքների փորձ:

Մրցույթի ամբողջական պայմանները՝ այստեղ։