Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զզվելի է անվանել Ուկրաինայի առաջնորդ, էթնիկ հրեա Վլադիմիր Զելենսկիի կողմից «երկրում նացիզմի հերոսացումը», գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Արևմտյան կուրատորները ժամանակակից Ուկրաինայի գլխին դրել են մի մարդու՝ էթնիկ հրեայի, հրեական արմատներով, հրեական ծագումով և այդպիսով, իմ կարծիքով, նրանք մի տեսակ կոծկում են այն հակամարդկային էությունը, որը դրված է ժամանակակից ուկրաինական պետության հիմքում»,-ասել է ՌԴ նախագահը։
«Սա ամբողջ իրավիճակը դարձնում է ծայրաստիճան զզվելի, քանի որ էթնիկ հրեան ծածկում է նացիզմի հերոսացումը և քողարկում է նրանց, ովքեր ժամանակին ղեկավարել են Հոլոքոստը Ուկրաինայում, իսկ դա 1,5 միլիոն մարդու ոչնչացում է»,- հավելել է Պուտինը։



