«Զվարթնոց» օդանավակայանը կընդլայնվի. հնարավոր...

Բյուջեի վերաբաշխման նախագծի ընդունման անհարաժեշտությունը պայմանավորված է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, հրատապ համարվող 13 ծրագրի իրականացմամբ, որի  ընդհանուր բյուջեն 639,3 մլն դրամ է: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով մարզերում առաջնահերթ և անհետածգելի ծրագրերին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:

Գումարը կհատկացվի 7 մարզի՝ Արագածոտնի՝ 1 ծրագիր, Արմավիր՝ 2, Գեղարքունիք՝ 3, Լոռի՝1, Շիրակ՝1, Վայոց ձոր՝ 3, Տավուշ՝ 2:

Նիկոլ Փաշինյանն էլ,  ավանդույթի համաձայն, թվարկեց հրատապության կարգով ֆինանսավորվող ծրագրերը. տանիքների վերանորոգում, կոյուղագծերի փոխարինում, կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի և ապակենտրոնացված կայանի կառուցում,Լոռու մարզում աղետից վնասված մեկ մեքենայի գումարի փոխհատուցում և այլն: