«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի կարողացել երեք չվերթ ընդունել Դուբայից (Fly Dubai), Մոսկվայից («Շիրակ ավիա») և Աբու Դաբիից (Air Arabia). օդանավերը հարկադիր վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում։
Այս մասին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից, Եկատերինբուրգից ժամանած ինքնաթիռներն, ամենայն հավանականությամբ, չեն կարողանում վայրէջք կատարել եղանակային պայմանների պատճառով։
«Չվացուցակում փոփոխությունների պատճառ է դարձել խիտ մառախուղը, որը զգալիորեն վատթարացրել է տեսանելիությունը», - պարզաբանել է Մողրովյանը:
Առավոտից Երևանից կարողացել է մեկնել միայն Air France ավիաընկերության ինքնաթիռը, մնացած չվերթերը մնում են սպասման ռեժիմում՝ մինչև եղանակային պայմանների բարելավումը: Նա հստակեցրեց, որ մոտ 10 ինքնաթիռներ շարունակում են պտտվել օդում՝ սպասելով Հայաստանի մայրաքաղաքում վայրէջք կատարելու հնարավորությանը։



