Զրկված վստահությունից և լեգիտիմությունից` իշխ...

Ազգային ժողովի նիստերի դահլիճում զբաղվում եք ինքնախաբեությամբ՝ ԼՀԿ-ական պատգամավորը՝ իշխանությանը

 

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ տեղի է ունենում Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Դրա իրավունքը չունեին, որովհետև ո´չ հերթական նստաշրջան է, ո´չ էլ արտահերթ նիստ է գումարվել:

Զրկված վստահությունից և լեգիտիմությունից իշխանությունը ինքնահարցուպատասխան է անում:

Հասկանում եք չէ՞ որ այդ պատերից դուրս այլևս գոյություն չունեք և Ազգային ժողովի նիստերի դահլիճում զբաղվում եք ինքնախաբեությամբ: