ԶՊՄԿ-ն փո՞ղ չունի, թե՞ «քցում» է գործընկերներ...

Politik.am-ի տեղեկությունների համաձայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը չի կատարում որոշ Ֆինանսական պարտավորություններ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն կան ընկերություններ, որոնք մատուցել են ծառայություն, բայց չեն ստացել պայմանագրով նախատեսված դրամական փոխանցումները։ ԶՊՄԿ-ից այդ ընկերություններին բացատրություններ չեն տալիս, թե որն է պայմանագրի իրենց պարտավորությունը չկատարելու պատճառը։

ԶՊՄԿ-ն նման կերպ է սկսկել աշխատել, երբ վերջերս սեփականատերերի փոփոխություն է կատարվել և գլխավոր տնօրեն է նշանակվել  Ռոման Խուդոլինը։ Պայմանագրով իրենց սահմանված աշխատանքի դիմաց անհրաժեշտ փոխանցումներ չստացած ընկերությունները կասկած ունեն, որ Ռոման Խուդոլիի որոշմամբ ԶՊՄԿ-ում որոշել են իրենց «քցել», այլ բացատրություն դժվար է գտնել կամ տեղի է ունեցել անհնարինը և Հայաստանի ամենախոշոր հարկատուն ֆինանսական խնդիրներ ունի, իսկ եղած միջոցները արդյունավետ չեն կառավարում, որն էլ ստեղծել է հակաօրինական այս վիճակը։