Զովունիում Opel-ը անցումի վրա վրաերթի է ենթար...

Այսօր՝ հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 12:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղի գլխավոր փողոցում՝ հետիոտնի համար նախատեսված անցման հատվածում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները, ովքեր անցել են հետիոտնի համար նախատեսված անցման վայրով, տատ ու թոռ են: