ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում երեք նավթ...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավերում տեղի ունեցած պայթյունների և հրդեհների մասին, փոխանցում է Mehr-ը։

Գերատեսչության տվյալներով՝ չթույլատրված երթուղիներով ընթացող նավերը պայթել են ծովային ականների վրա։

Ինչպես երեքշաբթի հայտնել է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը, լցանավերը նեղուցով շարժվել են անջատված նավիգացիոն և նույնականացման համակարգերով։ Պայթյուններից հետո նավերում ուժեղ հրդեհներ են բռնկվել։

Իրանական կողմի տվյալներով՝ լցանավերը գտնվում են Հորմուզի նեղուցի հարավային ափի մոտ և շարունակում են այրվել։

ԻՀՊԿ-ն նավերի երթուղիները չարտոնված է անվանել և հայտարարել նեղուցով անցնելու սահմանված կանոնների խախտման մասին։