Լեհաստանի, Իսպանիայի և Բուլղարիայի օդանավակայ...

Չորս ուղևորատար ինքնաթիռներ վայրէջք են կատարել Եվրոպայի օդանավակայաններում՝ պայթյունի ենթադրյալ սպառնալիքներ ստանալուց հետո, հայտնում է BBC News-ը։

Վարշավայում երկու ինքնաթիռ է ստուգվել, դրանց թվում՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից մեկնած ինքնաթիռը։ Եվս մեկ ինքնաթիռ, որը մեկնել էր Մանչեսթերից, զննվել է իսպանական Մուրսիայում վայրէջք կատարելուց հետո։ Բացի դրանից, բուլղարական լրատվամիջոցները հայտնել են սպառնալիք ստանալուց հետո Սոֆիայում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին։

Միջադեպերը տեղի են ունեցել, երբ նախօրեին Լոնդոնի Լութոն օդանավակայանից Սոֆիա ուղևորվող ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք էր կատարել Բուդապեշտում։

Ինքնաթիռներում պայթուցիկ սարքերի առկայության և ստուգումների արդյունքների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։