Զոհվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար...

Իրանը հաստատել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, ադմիրալ Ալիռեզա Թանգսիրիի մահը։ Հայտարարության տեքստը փոխանցում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նահատակ ադմիրալ Թանգսիրին ստացել է ծանր մահացու վերքեր։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին տեղեկություն էր հայտնվել, որ Թանգսիրին զոհվել է Իրանի հարավում գտնվող Բանդար Աբասի շրջանին հասցված հարվածի հետևանքով։