Զոհվել է Արմենուհի Կյուրեղյանի որդին․ «Հրապար...

Դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում:

28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին, զոհվելուց շուրջ երկու ամիս անց միայն հնարավոր է եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից, նրա աճյունը տեղափոխել են Հայաստան:

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա եւ հոգեհանգստի, եւ հուղարկավորության արարողությունները՝ժամը 12.00-14.00:

Կյուրեղյանի ամուսինը նույնպես հուղարկավորված է Վանաձորում, որդին ռազմի դաշտ գնալիս մորն իր ցանկությունն է փոխանցել` եթե իր հետ բան պատահի, հոր կողքին հուղարկավորեն:

Այս մասին գրել է «Հրապարակ օրաթերթը»