
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 46 տարեկան է։ Իր կյանքի 46 տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարը երբեք աչքի չի ընկել հայրենասիրական պոռթկումներով, հայրենասիրական խոսքով։ Իշխանության գալուց հետո նրա եւ նրա թիմի ապազգային էությունը երեւաց ավելի ցցուն։ Իսկ ահա այն հայտարարությունը, որը Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց ԱԺ-ում, հայտարարելով, որ Շուշին հայկական քաղաք չէ, եւ որը բոլորս լսեցինք՝ մեծով ու փոքրով, կարելի էր համարել գագաթնակետը Փաշինյանի եւ նրա թիմի ապազգային ու անհայրենիք բնույթի։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, փոքրիկ Արենը, ով զոհվել է Ղարաբաղյան պատերազմում, երգում էր «Շուշին հայկական ա, Ու միշտ էլ իննական ա, Հու վեր հըվատում չի` Կլխեն տըլական ա...»։
Չնայած իր փոքր տարիքին, պատանի Արենի հոգում եւ սրտում ամուր էր նստած ազգայինն ու հայրենասիրականը, հայրենիքի գաղափարը։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանն իր ապրած 46 տարիների ընթացքում, չի հասկացել (ու դժվար է ասել, թե երբեւէ կհասկանա) այն, ինչի մասին երգում է իր երգածի ճշմարտացիության վրա անվարան վստահություն ունեցող փոքրիկ Արենը։
Ավելի մեծ բարոյական ապտակ, քան այս կոնտրաստն է, դժվար է պատկերացնել։ Հասարակությունն էլ ունի հնարավորություն այս կոնտրաստային համեմատությունը անելու եւ ընտրություն կատարելու թե ում կողմից է հանուն հայրենիքի զոհված Արենի, ասել է՝ հայկականության, թե անհայրենիք ու ապազգային Նիկոլի։ Ամեն բան շատ պարզ է ու առավել քան խոսուն։