Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակման հեղինակներից մեկը բերման է ենթարկվել, հայտնում է Milliyet թերթը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլի հյուսիսում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա երկու դիմակավորված անձանց զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Կատարվում է հետաքննություն և հարձակվողների որոնում։
«Հակաահաբեկչական ջոկատները մեկ հոգու են ձերբակալել՝ կապված Ստամբուլի եկեղեցու վրա հարձակման հետ, որի ժամանակ մեկ մարդ է զոհվել», – գրում է թերթը։



