Զինվորական թոշակների հարցում փոփոխություններ...

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունած որոշումներից մեկով փոփոխություններ կատարվեցին աշխատանքային և զինվորական թոշակների նշանակման կարգավորումներով, քանի որ արդեն նախկին կարգավորումներով թոշակների վճարումները խնդրահարույց էին։ Այս մասին նիստի ժամանակ զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նոր կարգավորումով՝ մասնավորապես որոշվեց, որ 2016 թվականի սկզբից սկսած կենսաթոշակ նշանակելիս կրկնակի չափով ստաժը հաշվարկվելու է ոչ միայն զինված ուժերի, այլև այլ զորքերի զինծառայողների համար։