«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը՝ Արթուր Ավանսյանը, դադարեցրել է հացադուլը:
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ էր հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ–ում, ապրիլի 29-ին։
Նա ձերբակալվել է ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նա մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու մեջ։ Դատարանը Կանդազին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։



