Զինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն...

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Զինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում։
Պաշտպանության նախարարի «համազգեստը» մի կողմ, լուսանկարի առաջին պլանում երեք զինվորական են՝ ներառյալ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։
Տարբեր համազգեստներով, ուսադիրները մի մասը ուսին է, մյուս մասինը՝ այլ հատվածում։
Նույնիսկ զինվորականների շալվարն ու բուշլատն է տարբերվում։
Կարգապահությունը սկսվում է շարքից, արտաքին տեսքից, համազգեստի պատշաճ կրումից։
ՀԳ. Հետևի պլանում նկատվող տարբեր նախասիրությունների «համազգեստների», դրանց կրումից դեռ չեմ խոսում։