«Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը սկսում է քաղաքական չորս ուժերի դիմումի դատաքննությունը, որով վերջիններս պահանջում են չեղյալ համարել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Սահմանադրական դատարան են դիմել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» ու «Վերելք» կուսակցությունները:
Իսկ, ահա, «չաշխատող» անձնագրերն իսկապես մեծ թիվ են եղել. խոսքը մոտ 109 հազար անձնագրերի մասին է, որոնց տեխզննող սարքերը չեն ճանաչել: Եվ ուշագրավ է, որ մինչ Սահմանադրական դատարանն այսօր նոր սկսում է դատաքննության փուլը, երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե վերջինս վայելում է ժողովրդի վստահությունը:
Այսինքն՝ դեռ դիմումներն անգամ չեն քննվել, պարզ չէ՝ ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, թե ոչ, սակայն ՌԴ նախագահը նրան շնորհավորում է: Ուշագրավը նաև այն հանգամանքն է, որ իր 4 րոպե տևողությամբ հրապարակային խոսքում Փաշինյանը շուրջ 4 անգամ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին այս կամ այն առիթով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



