
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչև փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանդիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան:
Նախօրեին լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել, ինչի համար կլինի նոր հանդիպում՝ նույն կազմով: Հիշեցնենք, որ նախօերին կայացած հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: