ԱՄՆ-ի պետական պարտքը նոր հակառեկորդ է սահմանե...

ԱՄՆ-ի պետական պարտքը 40 տրիլիոն դոլարի ռեկորդային նշագծին հասնելուց հետո երկու ամսում աճել է ևս գրեթե 400 միլիարդով, վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները։

ԱՄՆ-ի պետական պարտքը 40 տրիլիոնի սահմանը հատել է օգոստոսի 19-ին, իսկ հոկտեմբերի սկզբին այդ գումարին ավելացել է ևս քառորդ տրիլիոն։ Ինչպես երևում է գանձապետարանի տվյալներից, պետական փոխառությունների ծավալը օգոստոսի վերջից աճել է 1%-ով և մոտեցել 40,4 տրիլիոն դոլարի նշագծին՝ սահմանելով հերթական հակառեկորդը։

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ ներկայիս աճի տեմպերի պահպանման դեպքում մինչև 2030 թվականը ԱՄՆ-ի պետական պարտքը կարող է գերազանցել 50 տրիլիոն դոլարը։ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչությունը կանխատեսում է, որ 2036 թվականին պետական փոխառությունների ծավալը 20%-ով կգերազանցի ՀՆԱ-ն։