«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է: Այս մասին Facebook—ի իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Նա, մասնավորապես, հայտարարել է. «Վաղ առավոտյան ականատես եղանք ժողովրդավարության հերթական դրսևորմանը, Ստեփանավանում լայնածավալ քաղաքական հետապնդումներ են, ձերբակալություններ։ Ձերբակալվել է շուրջ 14 հոգի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից և կուսակիցներից, այդ թվում նաև «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանը։
Երեկ էի ես Ստեփանավանում և տեսել էի, թե ինչքան է ժողովուրդը սիրում նրան, ինչ ջերմությամբ են նրան ընդունում։ Եվ այսօրվա վարքագիծը իշխանությունների վախի հերթական դրսևորումն է։
Դուք որևէ կապ չունեք ժողովրդի հետ, դուք որևէ կապ չունեք ժողովրդավարության հետ»։



