«Ժողովուրդ». Նոր բունտ է հասունանում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը զայրացրել է վարորդներին. այս օրերին նոր բունտ է հասունանում: Պատճառն այն է, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասն ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքի, ինչի հետեւանքով ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը զգալի թանկացել է:  

Նշենք, որ բնական գազի համար կառավարությունը որոշել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով: Ըստ կառավարության` այս փոփոխության արդյունքում վաճառողները չեն կարողանա խաբել սպառողներին:

Ամբողջական հոդվածը՝  թերթի այսօրվա համարում