«Ժողովուրդ». ԱԺ-ում կռիվ է ընկել. պարգևատրում...

«Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգևատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին:


Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատա­կից ստացել է, մեկ այլ աշխատակից՝ ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամա­բանական բացատրություն չի տվել՝ ասե­լով, թե այլ սկզբունքներով են աշխատում:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթեր­թը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավա­րի տեղակալ Սամվել Մելիքսեթյանին, ով նշեց, որ դա ոչ թե պարգևատրություն է եղել, այլ խրախուսական հավելավճար:

«Սա խրախուսական է եղել, այսինքն՝ լավ աշխատելու դիմաց հավելավճար»,-նշեց նա: Դիտարկմանը՝ ինչպես է որոշվել, թե ով է լավ աշխատել, Մելիքսեթյանը նշեց. «Առաջադրանքների կատարումով, ժամ­կետների մեջ ներկայացնելով, չզլանալով աշխատել և այլն»: 

Մելիքսեթյանը դժվա­րացավ թվեր նշել խրախուսական պարգևի արժանացածների վերաբերյալ, սա­կայն ասաց, որ չստացած աշխատակից­ները նամակ էին գրել աշխատակազմի ղեկավարին և արդեն պատասխան նա­մակը ստացել են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: