Ժողովրդին այս աստիճան ո'չ ոք չէր կարողացել ստ...

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վատը այն է, որ երբ մենք ասում էինք պատերազմը չի վերջացել, նիկոլները մեզ մեղադրում էին գույները խտացնելու, վախ տարածելու մեջ։ Ու ամեն ռազմական բախումից առաջ Նիկոլը կիսացինիկ դեմքով հայտարարում է, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում։
Հիմա էլ բան չի փոխվել, սկզբում «ժող ջանին» խաբում են ամենաստոր ձևով, հետո զգուշացնում, որ կամ պիտի զոհվեք, կամ պիտի հող հանձնենք, Սահմանադրություն պիտի փոխենք, Ադրբեջանի տակ պիտի պառկենք, բայց խոսենք ռուսի սապոգից ազատվելու մասին։
Այսքան ցածր ո'չ Պետենը, ո'չ մեկ ուրիշը չէր կարող իջնել, ժողովրդին այս աստիճան ո'չ ոք չէր կարողացել ստորացնել։
Իսկ մենք կրկին ունենք զոհ։
Իսկ ցավակցել, զորակցել բառերն այլևս անիմաստ են դարձել, զրկվել բովանդակությունից վերածվելով հերթապահ բառերի...