Ժողովրդավարությունն է, պարո՛ն, հասել ենք. հաջ...

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Վրաստանի հասցեին ԱՄՆ Պետդեպարտամենտի սպառնալիքներին, եթե Թբիլիսին պահպանի հանրապետության ներկայիս իշխանությունների ընտրած կուրսը։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյա Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը սպառնում է Վրաստանին «հետագա հետևանքներով»՝ ենթադրյալ ընտրական խախտումների պատճառով, և եթե Թբիլիսին շարունակի իր ներկայիս ընթացքը։

«Ժողովրդավարությունն է, պարո՛ն, հասել ենք: Հաջորդ կայանը նեոգաղութատիրությունն է»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։