Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգազսյանն այս պ...

Կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյան և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը, այս մասին գրում է Factor.am-ը։ 

Հանդիպման օրակարգի մասին տեղեկություններ ստանալու համար Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից, որն ասաց․

«Նրանք միասին քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

Հարցին՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներքաղաքակա՞ն , թե՞ նաև արտաքին քաղաքական հարցեր են քննարկվելու, Վլադիմիր Կարապետյանն ասաց․

«Ես չեմ կարող ասել, ես այդ հանդիպմանը չեմ մասնակցելու»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։