
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթին ներկայացվել է 2 վավեր հայտ: Թեկնածուները հոգաբարձուների խորհրդին ներկայացրել են հիմնադրամի զարգացման իրենց հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին:
Համաձայն ընթացակարգի` փակ գաղտնի քվեարկությամբ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել Ժաննա Հարությունյանը: