Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղաս...

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նախարարությունից հայտնում են, որ հերթական այցի ընթացքում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընթացքին, որակին և ժամկետներին վերաբերող հարցեր:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել հաստատված նախագծով սահմանված պահանջները, շինարարական աշխատանքների կատարման մասնագիտական բարձր չափանիշները։

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: