Ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը...

«Ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Վիրավորվել է շտապօգնության մեքենայի  վարորդը և այս պահին չի կարողանում դիերը տեղափոխել Ստեփանակերտ»,-հայտնում է Արցախ ՄԻՊ-ը։