Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 13։50-ի դրությամբ շարունակում է կրակը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանական զինուժը կիրառում է հրաձգային զինատեսակներ և ականանետ։
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:



