«Արմենիան Քարդ» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
«Հարգելի քարտապաններ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերոհիշյալ խնդիրը կրկնվել է։ Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։
Մշտադիտարկումը շարունակվում է։ Մենք ներողություն ենք խնդրում հանգստյան օրվա սկզբին պատճառած տհաճ զգացմունքների համար»։
Նշենք, որ խափանման պատճառով երեկվանից բազմաթիվ բանկերի հաճախորդներ չեն կարողացել ֆինանսական գործարքներ իրականացնել և՛ հավելվածների, և՛ վճարային տերմինալների, և՛ բանկոմատների միջոցով: