Ժամանակն է բացել դեէսկալացիայի ուղին՝ Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելու համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ժամանակն է բացել դեէսկալացիայի ուղին՝ Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելու համար։ Ֆրանսիան կոչ է անում անհապաղ մորատորիում սահմանել քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վրա՝ լինեն դրանք ջրամատակարարման, թե էներգետիկ օբյեկտներ։ Նավագնացության ազատությունն ու անվտանգությունը պետք է վերականգնվեն»,- գրել է նա:
Մակրոնը նաև կոչ է արել հնարավորություն տալ բանակցային և կայուն լուծման հեռանկարին:
«Քանի որ տարածաշրջանը թևակոխում է կրոնական տոնակատարությունների և վերածննդի շրջան, կրքերը պետք է հանդարտվեն, իսկ մարտական գործողությունները՝ դադարեցվեն, որպեսզի հնարավորություն տրվի բանակցային և կայուն լուծման հեռանկարին»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:



